News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Nvidia ամերիկյան տեխնոլոգիական հսկան դադարեցրել է ամպային գեյմինիգի համար նախատեսված ծրագրային ապահովման վաճառքը ռուսական ընկերություններին:

Համապատասխան տեղեկությունը «Կոմերսանտ»-ը ստացել է Loudplay ծառայության հիմնադիր (Nvidia տեխնոլոգիաների վրա հիմնված ամպային խաղերի ծառայություններ է տրամադրում) Վիտալի Ստարոդուբովը, ինչպես նաեւ ռուսական խոշոր ՏՏ հոլդինգի մեկ այլ աղբյուրից։ Ռուս գործընկերները հեռացվել են նաեւ Nvidia-ի կայքից։

Ամպային գեյմինգում Nvidia Grid համատեղ հեռավար օգտագործման համար համակարգն այլեւս հասանելի չի լինի Ռուսաստանից օգտատերերի համար: Ընկերության այս որոշումը կարող է բարդացնել ռուս գեյմերների կյանքը։ Ֆիրմային տեխնոլոգիայի լիցենզիան թույլ էր տալիս ֆիզիկական վիդեոքարտն օգտագործել միանգամից մի քանի վիրտուալ մեքենաների վրա։ Արդյունքում սարքավորման աշխատանքն ավելի արդյունավետ էր դառնում, հնարավորություն կար միաժամանակ ավելի շատ խաղացողներ միացնել ծառայությանը։ «Եթե նախկինում ընկերությունը կարող էր միանգամից ութ խաղացող ապահովել մեկ սերվերից Nvidia Grid երկու քարտերով, ապա այժմ կարող է տրամադրել միայն երկու»,- հայտնել է Ստարոդուբովը:
Լիցենզիայի դադարեցումն այն ընկերությունների համար, որոնք հիմնականում օգտվում էին այս համակարգից, կարող է ծառայությունների գների բարձրացման հանգեցնել: Այնուամենայնիվ, ընկերությունները, որոնք Nvidia-ի սարքերի մեծ քանակություն են գնել,  կփորձեն ուղիներ գտնել լիցենզավորման ստուգումները տեխնոլոգիապես շրջանցելու համար, ասել է Ստարոդուբովը:

Բացի այդ, լիցենզիաների կասեցումը, փորձագետների կարծիքով, կարող է ազդել ռուսական ընկերությունների գերհամակարգիչների աշխատանքի վրա։ Այնուամենայնիվ, Nvidia-ն դեռ չի արգելափակում գործող լիցենզիաները, պարզաբանում է պարբերականի աղբյուրը շուկայում։ Նա դա բացատրել է ապագայում ռուսական շուկա վերադառնալու ընկերության պլաններով:

Մարտի սկզբին Nvidia-ն հայտարարել էր Ռուսաստանի հետ համագործակցության դադարեցման մասին։ Այդ որոշումն արձագանք էր Ուկրաինայում Մոսկվայի ռազմական հատուկ օպերացիայի մեկնարկին։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ մատակարարումներ երկիր այլեւս չեն իրականացվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը․ Թուրքիայի ՊՆ
Այն ուղեւորվել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ․․․
Պատերազմն Ուկրաինայում, էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամը կարող են ազդել Եվրոպայի միասնության վրա. Ֆինլանդիայի նախագահ
Նիինիստոյի խոսքով՝ աշխարհը շարժվում է մի ուղղությամբ, «որում ինքնաբավությունը շատ լայն իմաստով կենտրոնական է դառնում...
Շվեդիայի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ թագավորությունը զենք է արտադրելու Ուկրաինայի համար
«Չեմ բացառում, բայց դեռ վաղ է ասել»,-ասել է նա․․․
Մեծ Բրիտանիան ավելի շատ հրթիռային կայաններ կուղարկի Ուկրաինա
«Մեծ Բրիտանիան նաեւ զգալի թվով M31A1 ճշգրիտ կառավարվող հրթիռներ կտրամադրի, որոնք կարող են խոցել թիրախները մինչեւ 80 կմ հեռավորության վրա...
Շոլցը մերժել է ԵՄ որոշ երկրների՝ ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու կոչերը
«Սա Պուտինի պատերազմն է...
Դանիան ռազմական տեսուչներ կուղարկի Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորականներին ուսուցանելու համար
Դանիան կմասնակցի ուկրաինացի զինվորականների ուսուցման գործին Մեծ Բրիտանիայում...
Ֆոտոռեպորտաժներ