News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքական ուժը բազմիցս բարձրաձայնել է, որ սա իշխանությունների որոշելիք հարցը չէ, այլ համայն հայության որոշելիք հարցն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույղցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գայստյանը՝ անդրադառնալով Հայաստանը Արցախին կապող այլընտրանքային ճանապարհին, որի գործարկվելուց հետո Բերձորը, գուցե նաեւ Աղավնոն անցնելու են Ադրբեջանին:

«Իհարկե, ՀՀ իշխանություններն են հանդիսանում նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, ոչ թե Արցախի իշխանությունները: Այսօր Արցախի իշխանությունները, եւ ամբողջ արցախահայությունը ունեն իրենց կարմիր գծերը: ԱԺ 5 խմբակցությունները միասնաբար ապրիլի 14-ին հայտարարել են իրենց կարմիր գծերը: Բայց միաժամանակ տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները ժամանակ առ ժամանակ իրենց հարմար պահին հայտարարում են, որ Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնում են, հաշվի են առնում Արցախի իշխանությունների կարծիքը եւ ելնելով դրանից են որոշում կայացնում: Հարցն էլ այն է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերը, իսկ Հայաստանը դեռ մի բան էլ ավելի է կատարել այդ կետերը եւ դա վերջին հաղթաթուղթն է մեր ձեռքին, որը մենք պետք է ճիշտ կարողանանք օգտագործել»,-ասաց նա:

Դավիթ գալստյանը նկտաեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ռուսական տարբերակում 6-րդ կետում գրված է «Լաչինի միջանցքով»: «Այսինքն ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքի միջով, այլ ոչ թե ինչպես հայկական տարբերակում է թարգմանված՝ երկայնքով: Լաչինի միջանցքն իրավական ռեժիմ է, որով պետք է անցնեն բոլոր կոմունիկացիաները, այստեղ անվտանգության բաղադրիչները ավելի բարձր են: Իսկ այս ճանապարհը, որ փորձում են հրամցնել մեզ, սոսկ ճանապարհ է: Այս ճանապարհին ի՞նչ իրավասություններ է ունենալու հայկական կողմը: Այս ճանապարհը ամբողջությամբ ադրբեջանական միջոցներով է կառուցված եւ եթե համեմատում ենք «Հայաստան» հիմնադրամի ջանքերով կառուցված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հետ, հարց է ծագում, թե ինչու Ադրբեջանը պետք է իր կառուցած ճանապարհը նվիրի Հայաստանին, ի՞նչ իրավական փաստաթղթերով է դա տեղի ունենալու: Համոզված եմ, որ այս ճանապարհը լինելու է ճանապարհ, իսկ 6-րդ կետում հստակ գրված է, որ Լաչինի միջանցքով պետք է լինի այլընտրանքային ճանապարհը: Սա փաստորեն միջանցիքց դուրս է: Ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունները չեն հայտարարել, որ սա լինելու է միջանցք, այլ ոչ թե այլընտրանքային ճանապարհ: Սա է խնդիրը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Բացի դրանից, ըստ նրա, Բերձորի եւ Աղավնոյի ճակատագիրը պայմանավորված է հենց դրանով. «Եթե Լաչինի միջանցքի այդ 5 կմ-ի մեջ է մտնում այդ այլընտրանքային ճանապարհը, ապա ոչ Բերձորի, որ Աղավնոյի, ոչ Սուսի հարց չի լինում շրջանառության մեջ: Մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք, որ մեզ հրամցվող ճանապարհը չընդունենք որպես Լաչինի միջանցք, փորձենք Լաչինի միջանցքի ճանապարհը, որն օդ ու ջրի պես պետք է Հայաստանին ու Արցախին, պահել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ