News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Օրակարգն հաստատելուց հետո՝ հոգաբարձուների խորհուրդը քննարկման է դրել մոտ մեկ տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին բուհի կառուցվածքի փոփոխությանը, կրթության որակի բարձրացմանն ուղղված  քայլերի ձեռնարկմանը, այդ թվում պատերազմի հետևանքով կորցրած լաբորատորիաների վերականգնմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման հայտ ներկայացնելու գործընթացին և այլն:

Հանրապետության նախագահը, որը նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իր խոսքում կարևորել է կատարած աշխատանքը՝ նշելով, որ պետք է հետևողական կերպով լուծել բուհի առջև ծառացած  առաջնահերթ խնդիրները և բարձրագույն կրթության արդի չափորոշիչների կիրառման համար ողջամիտ ժամկետներում ապահովել անհրաժեշտ հնարավորություններ և պայմաններ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ