News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում վառելիքը սպառվում է. հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել։ Այս մասին կիրակի հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Կանչանա Վիժեսեկարան, գրում է AFP-ը։

Նա նշել է, որ երկրում բենզինի պաշարները կազմում են մոտ 4000 տոննա։

«Բենզինի հաջորդ մատակարարումը սպասվում է հուլիսի 22-23-ին։ Մենք կապ ենք հաստատել այլ մատակարարների հետ, սակայն չենք կարող հաստատել նոր առաքումները մինչեւ 22-ը»,-ասել է Վիժեսեկարան։

Խանութների մեծ մասը փակվել է կիրակի օրը, եւ ակնկալվում է, որ իրավիճակը կվատթարանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ