News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի առթիվ:

Հուլիսի 4-ը փարոս է դարձել անկախության և ազատության ձգտող  աշխարհի շատ ազգերի համար։

Միացյալ Նահանգները Հայաստանի լավագույն բարեկամներից է, որի հյուրընկալ միջավայրում ապրում, գործում ու աշխատում են նաև մեծաթիվ հայեր։

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին՝  բարեփոխումներ իրականացնելու մի շարք ոլորտներում և կառուցելու ավելի ժողովրդավարական հասարակություն:

Մենք երբեք չենք մոռանա, որ Դուք Օսմանյան կայսրությունում  1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ՝ ԱՄՆ առաջին նախագահն եք։

Ինձ միշտ հաճելի են եղել տարբեր առիթներով մեր հանդիպումները, և ես ուրախությամբ կօգտվեմ կրկին հանդիպելու ու ևս մեկ խորն ու բովանդակալից քննարկում ունենալու նոր հնարավորությունից:

Ընդունեք, խնդրեմ, քաջառողջության և հաջողության իմ լավագույն մաղթանքները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ