News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ, երթով շարժվեցին դեպի Սարյան պուրակ:

Հասնելով ԱԺ դարպասների մոտ, երթի մասնակիցները փաթաթեցին Գագիկ Ջհանգիրյանի եւ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի պատկերով մեծ պաստառը եւ նետեցին ԱԺ ճաղավանդակների դիմաց: «Ախր էս շենքից են իրեն բերել, գցել մեր ջանին: Դրա համար, հիմա փաթեթավորած հետ ենք տալիս իրեն Ազգային ժողովին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Արդեն Սարյան պուրակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ վաղը՝ հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ է կազմակերպվելու:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացրել Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ: Այդտեղից նրանք ԱԺ-ի մոտից երթով շարժվել են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ