News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Այդահո Սփրինգս քաղաքում շունը մարտնչել է պումայի դեմ եւ կյանքի գնով փրկել չորս երեխայի, հայտնում է NBC Chicago-ն։

Պուման մոտեցել է տանը, երբ շան տիրուհին՝ 37-ամյա Վիրջինիա Հեւենսը, ճաշ էր պատրաստում, նրա չորս երեխաները՝ 11, 8, 7 եւ 4 տարեկան, խաղում էին տան հետնաբակում, իսկ ամուսինը՝ Դանիելը, զբաղված էր մեքենան մաքրելով։

Հանկարծ պիտբուլի եւ չիհուահուայի խառնուրդ Լեդի անունով երկու տարեկան շունը սկսել է կատաղորեն հաչել բակում։ Հեւենսը վազել է դեպի դուռը եւ չի հավատացել իր աչքերին՝ շունը մարտնչել է մեկուկես մետրանոց լուսանի հետ։ Դա ժամանակ է տվել, որ ընտանիքը տանը թաքնվի։

«Ես կատաղած էի, երեխաները լալիս էին»,- հիշում է Հեւենսը: Կինը ցանկացել է օգնել շանը, սակայն որոշել է, որ փողոց դուրս գալը վտանգավոր է։ Այդ ժամանակ նա վազել է դստեր ննջասենյակ, որը գտնվում է տան երկրորդ հարկում, բացել է պատուհանը եւ վարդագույն անվաչմուշկներ նետել լուսանի վրա՝ նրա ուշադրությունը շանից շեղելու համար։

Փրկարարները ժամանել են հինգ րոպեի ընթացքում եւ ոչ մահաբեր փամփուշտներ են արձակել լուսանի վրա։ Երկու կրակոց դիպել է լուսանին, եւ նա փախել է սարերը։ Այդահո Սփրինգս նահանգի ոստիկանապետ Նաթեն Բասեկն ասել է, որ կենդանիների կռիվները մահաբեր զենքի կիրառում չեն պահանջում, թեեւ կանչով եկած ոստիկանը պատրաստ է եղել հրացանից կրակել լուսանի վրա, եթե ընտանիքը վտանգի մեջ լիներ։

Շունը ծանր վնասվածքներ է ստացել։ «Նա արյան մեջ էր, իսկ գանգը կոտրված էր։ Երբ նա մոտեցավ, ես տեսա, որ նրա աջ աչքը դուրս է գալիս, եւ նա դժվար է շնչում»,- պատմել է Հեւենսը։ Շանը փաթաթել են սրբիչով եւ տարել անասնաբույժի մոտ: Բժիշկները շան ապաքինման հեռանկարները քիչ հավանական են գնահատել, եւ ընտանիքը ստիպված է եղել քնեցնել Լեդիին:

Դեպքից հետո ընտանիքը ուրիշ շուն՝ Բոազ անունով ձագ է ձեռք բերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ