News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Նիկոլ Փաշինյան պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է DataLex.am դատական տեղեկատվական համակարգից։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի։

Դատարանի վճռում ասվում է՝

 «Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Մեկ այլ որոշմամբ դատարանը մերժել է Թովմասյանի հայցը ներողություն խնդրելու վերաբերյալ:

Դատարանը Հրայր Վարդանի Թովմասյանի հայցապահանջը՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Ներողություն եմ խնդրում Հրայր Թովմասյանից» վերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել Հրայր Թովմասյանից՝ այդ գրառման մեջ նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Հրայր Թովմասյանից 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ հնչեցված, ինչպես նաև «facebook.com» սոցիալական կայքի իմ պաշտոնական էջում Հրայր Թովմասյանի վերաբերյալ 2020 թվականի հունվարի 26-ի գրառման մեջ կատարված՝ Հրայր Թովմասյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար», ինչպես նաև պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն օկուպացված լինելու վերաբերյալ իմ պնդումը», որոշել է մերժել:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ` պարտավորեցնելու համար վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի:

Նիկոլ Փաշինյանը դիմել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցը՝ ընդդեմ իրեն  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մասնակի բավարարելու  վճռի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ