News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի փողոցներում օրեցօր ավելանում են էլեկտրական սկուտերները։ Էկոլոգիապես մաքուր այս տրանսպորտից օգտվելը մի շարք առավելություններ ունի՝ խցանումների մեջ չմնալը, նախընտրած վայր մատչելի գնով եւ արագ հասնելը: Այս փոխադրամիջոցից օգտվելն այնքան էլ անվտանգ չէ, հատկապես Երեւանի նման քաղաքում, որտեղ համապատասխան ենթակառուցվածքներ չկան: Քաղաքացիները դրանք վարում են մայթերին՝ մեծ արագությամբ ընթանալով մարդկանց շարքերով, կամ էլ շատ հաճախ՝ երթեւեկելի ճանապարհով՝ թե՛ իրենց, թե՛ վարորդների համար ստեղծելով վթարային իրավիճակներ:

Սկուտերները պետք է վարել հեծանիվների համար նախատեսված երթուղիներում, սակայն Երեւանում դրանք բացակայում են։ Ոլորտը չի վերահսկվում, որովհետեւ ինքնագլորների հետ կապված օրենսդրական կարգավորումներ չկան։ Այսինքն՝ էլեկտրական սկուտերները տրանսպորտային միջոցներ չեն համարվում, հետեւաբար Երեւանի քաղաքապետարանը որեւէ գործիքակազմ չունի ոլորտի կարգավորման համար։ Մասնագետները նշում են, որ ինքնագլորների հետ կապված օրենսդրական կարգավորումներ չկան ոչ մի երկրում,  պարզապես ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում, հեծանիվների, ինչպես նաեւ ինքնագլորների համար կան առանձին երթուղիներ։

Ինքնագլորներ վարելու ընթացքում տուժած 40 քաղաքացի է վերջին երեք ամիսներին դիմել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այլ պաշտոնական վիճակագրություն չկա: Ինչպե՞ս են քաղաքացիները ապահովում սեփական անվտանգությունը՝ առանց ենթակառուցվածքների փողոցներով սկուտեր վարելիս եւ ի՞նչ խնդիրների են բախվում. փորձել ենք պարզել հարցախույզի միջոցով: 

Տպել
Ամենաշատ