News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունում կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտություն են։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, հուլիսի 6-ին ասել է հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, Գլխավոր շտաբի պետին նախարարի առաջին տեղակալի գործառույթներով օժտելու մասին է։

Նախարարը նշել է, որ վերջին տարիների ընթացքում մեկ գերատեսչության ներսում, ըստ էության, ձեւավորվել է երկու ինստիտուտ, ինչը, նրա կարծիքով, խախտել է պաշտպանական համակարգի արդյունավետ գործառնությունը եւ ստեղծել լրացուցիչ բյուրոկրատական խնդիրներ։

Ի պատասխան կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հարցի, թե ով է պատասխանատվություն կրում պատերազմի դեպքում որոշումներ կայացնելու համար, Պապիկյանն ասել է, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պատասխանատվության իր բաժինն է կրում։

Այնուամենայնիվ, պատերազմ սկսվելու դեպքում հիմնական քաղաքական պատասխանատվությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարի կարծիքով, ընկնում է պաշտպանության նախարարի ուսերին։ «Եվ ամեն մի պաշտոնյա պետք է կամքի ուժ ունենա իր լիազորությունները կատարելու համար։ Այս տեսակետից կառավարության կողմից ենթադրվող փոփոխություններն առավելագույն չափով հստակ են որոշում յուրաքանչյուր պաշտոնատար անձի պատասխանատվության շրջանակները»,- ասել է Պապիկյանը։ Նախարարն ընդհանուր առմամբ կարծում է, որ առաջարկվող փոփոխությունները գերատեսչությունն ավելի մոնոլիտ կդարձնեն։

Նա նաեւ նշել է, որ պաշտպանական կառույցների ներսում հաճախ կարելի է հանդիպել ստորաբաժանումներ, որոնց գործառույթները կրկնվում են։ Օրինակ, գործում էր 8 ստորաբաժանում, որոնք զբաղվում էին ֆինանսական հարցերով։ Պաշտպանության նախարարի կարծիքով՝ սա պարզապես անթույլատրելի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ