News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հադրութից տեղահանված տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հուլիսի 6-ին, Կառավարության շենքի առջեւ նստացույց են իրականացրել Արցախին՝ հայկական, իսկ իրենց փախստականի կարգավիճակ տալու պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրիյանը:

«Մենք այսօր արձագանք չենք ստացել Կառավարությունից: Եկել ենք, որպեսզի մեր խնդրի վրա ուշադրություն սեւեռվի: Վաղը՝ առավոտյան, կրկին գալու ենք նույն պահանջով՝ արդեն հանդիպման ակնկալիքով որեւէ իրավասու պաշտոնյայի հետ: Եթե մեզ չընդունեն, հնարավոր է՝ դիմենք միջազգային կառույցների: Կշարունակենք նստացույց անել, թե՝ ոչ, վաղը տեղում կորոշենք՝ կախված իրադարձությունների զարգացումից»,- նշեց Հայրիյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ