News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում կազմակերպված հավաքի մասնակիցը 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցներին ներկայացված օրինական պահանջներին՝ փորձել էր ճեղքել նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «Կենդանի պատը»:

Ավելին, հիշյալ մասնակիցը, շարունակելով իր հակաօրինական վարքագիծը, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյել էր նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանին, հնչեցրել էր սադրիչ արտահայտություններ, իջեցրել էր նրա ձեռքի վահանը և ուժգին հարվածել սաղավարտին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հավաքի մասնակցին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ