News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի քաղաքականությունն այնպիսի հայտարարության առումով, որն արվել է Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղեկատվության հետ կապված, կարող էր եւ ավելի նուրբ լինել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետը նշել է, որ ներկա իրավիճակում արեւմտյան դեսպանությունները, ուղիղ դիմակայության մեջ գտնվելով Ռուսաստանի հետ, նաեւ այն տարածաշրջաններում իրենց քաղաքական ներկայությունն ապահովելու նպատակ ունեն, որտեղ առկա է Ռուսաստանի ներկայությունը եւ հակառակը։ «Բայց թե ինչպես կարող է կանադական դեսպանությունը դուրս մղել մեկ այլ դեսպանության՝ ես չգիտեմ։ Եթե խոսելու լինենք Ռուսաստանի հայտարարության մասին, ապա Ռուսաստանն այսօրվա դրությամբ չափազանց նյարդային է վերաբերվում Արեւմուտքի ցանկացած ակտիվության հետխորհրդային տարածքում»,- ավելացրել է նա։

Պատճառը, նրա գնահատմամբ, պատերազմն է Ուկրաինայում եւ այն, որ Ռուսաստանն իրեն թշնամիներով շրջապատված մի ինչ-որ ճամբար է զգում, դա բնորոշ է ժամանակակից Ռուսաստանին։ Այս իրողությունն Իսկանդարյանը համեմատել է թուրքերի կամ ադրբեջանցիների հանդեպ հայերի վերաբերմունքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ