News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հինգշաբթի կառավարությանը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման ուղիները։ Ռուսական դատարանը որոշում է կայացրել 30 օրով դադարեցնել Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC) աշխատանքը՝ նավթի արտահոսքի հետ կապված բնապահպանական խախտումների պատճառով, հայտնում է «Փրայմը»։

CPC-ի աշխատանքի դադարեցումը կխորացնի առաջարկի դեֆիցիտը նավթի շուկայում, որն ապրում է ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը 1970-ականներին արաբական նավթի էմբարգոյից հետո: Նավթի համաշխարհային մատակարարումների մոտավորապես 1 տոկոսը մատակարարվում է CPC-ի միջոցով:

Ղազախստանի իշխանությունները փորձում են հավասարակշռություն գտնել Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Չինաստանի հետ հարաբերություններում։ Նախագահ Տոկաեւը կարգադրել է ուսումնասիրել Կասպից ծովով խողովակաշարի կառուցման հնարավորությունը, որը թույլ կտա նավթը Ղազախստանից Եվրոպա հասցնել՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։

Նրա խոսքով՝ Կասպից ծովի նավահանգիստների ենթակառուցվածքների բարելավումը Ղազախստանի կառավարության «ռազմավարական խնդիրն է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում նավթի եւ գազի հորատման ավելի քիչ սարքավորումներ կան. ԶԼՄ-ներ
Նավթի հորատման սարքավորումների թիվը հաշվետու շաբաթում ավելացել է 3 միավորով՝ հասնելով 601 միավորի, իսկ գազի հորատման սարքավորումների թիվը նվազել է 1 միավորով՝ մինչեւ 160 միավոր...
Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է
Այնուամենայնիվ, խոշոր նավթային ընկերությունները կայուն մակարդակի վրա են պահում արդյունահանումը՝ ՕՊԵԿ+ գործարքով ստանձնած պարտավորությունների պատճառով...
Նավթի գներն ընկնում են
Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.12 տոկոսով՝ մինչեւ 97.05 դոլար բարելի դիմաց...
Շվեյցարիան կարող է միանալ ԵՄ էներգախնայողության նախաձեռնությանը
Շվեյցարիան կարող է կանխել էներգակիրների պակասը՝ կյանքի կոչելով Եվրամիության ծրագիրը՝ այս ձմռանը 15 տոկոսով կրճատելով գազի սպառումը...
Գերմանիայի էներգետիկ ոլորտի հաստատությունների վրա հարձակումները չեն բացառվում
Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումների շուրջ շարունակվող հակամարտության եւ Գերմանիայում առաջիկա ջեռուցման ամիսների հետ կապված աճող մտավախությունների համատեքստում՝ չեն բացառվում հարձակումները էներգետիկ ոլորտի հաստատությունների վրա...
Հունգարիան ՌԴ-ում գազի լրացուցիչ մատակարարումների համաձայնություն է ձեռք բերել
Նոր պայմանագրերի համաձայն՝ մինչեւ օգոստոսի վերջ «Թուրքական հոսք» գազատարով օրական լրացուցիչ 2,6 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարվի Հունգարիա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ