News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի բնակիչները հայցեր են նախապատրաստվում՝ ադրբեջանցի Ռայ Մամեդովայի հայտարարությունների պատճառով բարոյական վնասի փոխհատուցման համար։Վերջինս հրապարակավ վիրավորել է ռուսաստանցիներին, գրում է URA.RU-ն։  

«Ինձ դիմում են պատճառված բարոյական վնասի փոխհատուցման հարցով։ Նրանք մտադիր են իրավական միջոցներ ձեռնարկել։ Մոտ հինգ մարդ է արդեն դիմել։ Հայցերը գտնվում են   նախապատրաստական ​​փուլում»,-ասել է փաստաբան Ռոման Սաֆարալեեւը։

Փաստաբանի խոսքով՝ պահանջի չափը լինելու է խորհրդանշական եւ կարող է կազմել ընդամենը 5-10 հազար ռուբլի։ Նրան դիմած սուրգուտցիները այլ նպատակ են հետապնդում, որպեսզի Մամեդովան պատժվի։ Սաֆարալեեւը հավելել է, որ ինքը՝ իր պաշտպանյալների հետ, սպասում է վարչական իրավախախտման վերաբերյալ դատարանի վճռին, որպեսզի այն կցի հետագա հայցի նյութերին։

Ռուսների նկատմամբ սեռական բռնության եւ ֆիզիկական բռնության սպառնալիքներ հնչեցրած Մամեդովայի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նա կասկածվում է ատելություն սերմանելու, մարդկային արժանապատվությունը նվաստացնելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ