News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն այսօր զգուշացրել է, որ մեծ հավանականություն կա, որ Մոսկվան ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա, գրել է Politico-ն։

«Եկեք պատրաստվենք ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։ Այսօր սա ամենահավանական տարբերակն է»,- ասել է Լը Մերը հարավային Էքս-ան-Պրովանս քաղաքում կայացած Rencontres Economiques տնտեսագիտական ​​համաժողովի ընթացքում:

Նա նշել է, որ կառավարությունը աշխատում է բացահայտել այն ընկերությունները, որոնք գազի մատակարարաման հնարավոր դադարեցման դեպքում պիտի առաջնահերթ օգնություն ստանան:

Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է մի շարք միջոցներ՝ կառավարելու գազի մատակարարման հնարավոր խափանումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ