News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2 տարի առաջ այս օրերին Տավուշում մարտական գործողություններ էին. Ճիշտ է՝ դրանք ճակատի ողջ երկայնքով չէին, լոկալ բնույթ էին կրում և հիմնականում կենտրոնացած էին մարտավարական բնույթի բարձունքի ուղղությամբ, սակայն իրադրությունը կարող էր ծավալվել ու վերաճել լայնամասշտաբի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Այն, ինչ տեղի չի ունեցավ այդ օրերին, այդ դեպքերից 2-3 ամիս անց պայթեց արցախյան ճակատում։

Թեմայի քաղաքական/քարոզչական մասին չեմ անդրադառնա, ամեն դեպքում իշխանությունը մնաց իր «պրիոմի» տակ։

Գործողությունների շահարկումն, իհարկե, որևէ ձևով չի արժեզրկում այն սխրանքները, որոնք մեր զինծառայողները՝ շարքայինից գեներալ ցուցաբերեցին այդ օրերին։

Զինված ուժերի ամենամարտունակ զորամիավորման հրամանատարը՝ Գրիգորի Խաչատուրովն, այդ օրերին իրեն դրսևորեց որպես կայացած հրամանատարի, ով «որսում» էր թշնամու մտահղացումները և սեփական խաղը թելադրում մարտի դաշտում։

Իշխանությունը բնականաբար չներեց Խաչատուրովի՝ որպես հաղթող հրամանատարի հեղինակության կտրուկ աճը և չերկարացրեց նրա ծառայության ժամկետը։

Բանակի «ռեֆորմները» սկսեցին այն օրերից, երբ իշխանության ստեղծած ծուղակի պայմաններում, տարբեր օղակի հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Ամենաշատ