ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Ստամբուլում «հացահատիկի հարցի» շուրջ կայացած բանակցությունները չափազանց կարեւոր քայլ է անվանել։
«Մենք կարեւոր քայլ ենք տեսնում Սեւ ծովով ուկրաինական սննդամթերքի անվտանգ արտահանումն ապահովելու համար»,- լրագրողներին ասել է Գուտերիշը։
Նրա խոսքով՝ աշխարհում, որն ընկղմվել է համաշխարհային ճգնաժամի խավարի մեջ, «այսօր հույսի շող է հայտնվել»։