News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը հաստատել է Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցման կուրսը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում Ալիեւն ընդգծել է, որ «ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, որոնք կառուցված են բարեկամության եւ եղբայրության վրա, հիմնված մեր ժողովուրդների կամքի վրա, որոնք կապված են անքակտելի կապերով, այսօր նմանը չունեն աշխարհում», հաղորդում է АПА-ն։

«Վստահ եմ, որ մենք այսուհետ եւս կշարունակենք վստահորեն շարժվել դեպի դաշնակցային նպատակներ, որոնք սահմանված են Շուշիի հռչակագրով, որի ստորագրման տարեդարձը մենք նշեցինք մեկ ամիս առաջ»,- ընդգծել է Ալիեւը։ Նամակը նվիրված է Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի տարելիցին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ