News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ֆրանսիական AFP գործակալությանը տված հաչցազրույցի ընթացքում, պատասխանել է այն հարցին, թե ինչու, հակառակ ՌԴ-ի հետ մոտ հարաբերություններին, չի ճանաչում ԿԺԴՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, ինչպես նաեւ Ղրիմի անեքսիան(միացում):

Լուկաշենկոն նշել է, որ դրա կարիքը չկա:

"Կարիք չկա. Դա ոչինչ չի ավելացնի ո՛չ Լուգանսկի, ո՛չ Դոնեցկի, ո՛չ Ղրիմի համար։ Սակայն եթե Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը սննդի, աղյուսների, ցեմենտի, վերանորոգման եւ այլնի կարիք ունենան, մենք նրանց կօգնենք։ Սակայն հրապարակայնորեն ընդունել, չընդունելու իմաստը այսօր ո՞րն է։ Մենք իրականում համագործակցում ենք նրանց հետ։ Ինչպես դուք իրականում համագործակցում եք Ուկրաինայի հետ եւ Ուկրաինան արդեն բաժանել եք մասերի։ Դուք՝ ֆրանսիացիներդ, իմ կարծիքով, ցանկանում եք վերականգնել Կիեւի շրջանը։ Այսինքն՝ դուք արդեն մասնատել եք Ուկրաինան ու կվերականգնեք։ Իսկ ես կօգնեմ Լուգանսկին ու Դոնեցկին: Ղրիմին կօգնեմ:Մենք համագործակցում ենք նրանց հետ ու չենք թաքցնում դա։ Այսինքն մենք դե ֆակտո ճանաչել ենք այդ տարածքները», - ասել է Լուկաշենկոն`նշելով, որ հրամանագրով ճանաչումը այս պահին ոչինչ չի տա:

Նա անդրադարձել է նաեւ Ուկրաինայում ռուսական զորքերին միանալ, չմիանալու հարցին եւ նշել, որ ռուսական զորքերն իրականացնում են իրենց գործողությունները եւ իրենց միանալը միեւնույնն է ոչինչ չի ավելացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ