News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է:

Այս առնչությամբ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի (Դավիթ Սարգսյան-խմբ) և երեք անձանց նկատմամբ։

Մայիսի 26-ին Դ․Ս․-ն ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և վերջինս կալանավորվել է։

Մյուս երեք անձանց ևս ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ Դ.Ս.-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձի (անձանց) պատկանող գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ Իր հերթին Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց,  Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։

Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ