News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայում մի շարք արդյունաբերական ընկերություններ կրճատում են արտադրությունը՝ էներգիայի գնաճի հետեւանքով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`հղում տալով երկրի առեւտրաարդյունաբերական պալատների (DIHK) անցկացրած հարցմանը:

3500 ընկերությունների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 16 տոկոսը կրճատում է արտադրությունը կամ մասամբ դադարեցնում է գործունեությունը:

Ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ խնդիրներ է ստեղծել Եվրոպական կառավարությունների եւ ձեռնարկությունների համար՝ հատկապես ձմեռվանից առաջ, ինչը պայմանավորված է վառելիքի պակասով:

Գերմանիան մեծապես կախված է ռուսական գազից թե՛ արտադրության, թե՛ ջեռուցման հարցում: Սակայն երկիրը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների հնարավոր ամբողջական դադարեցմանը:

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի հոսքը անցյալ տարվա համեմատ դանդաղել է եւ Բեռլինն անցել է արտակարգ մատակարարման իր ծրագրի երեք փուլերից երկրորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ