News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրները ձգտում են մեղմել գազի սպառման կրճատման Եվրահանձնաժողովի ծրագիրը, հայտնում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ 27 երկրներին առաջարկել էր օգոստոս-մարտ ամիսներին 15 տոկոսով կրճատել գազի սպառումը: Միջոցառումը կամավոր է, սակայն Հանձնաժողովը կարող է այն պարտադիր դարձնել գազի մատակարարման վթարային իրավիճակի դեպքում:

Բրյուսելը երկրներին կոչ է արել գազի սպառումը սահմանափակել հիմա, որպեսզի օգնեն լցնել պահեստները մինչեւ ձմեռ, եւ զգուշացրել է, որ շատ հավանական է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը: Սակայն ԵՄ ծրագիրը բախվել է մի շարք կառավարությունների դիմադրությանը, որոնցից որոշները կտրականապես դեմ են պարտադիր կրճատումներին, իսկ մյուսները չեն ցանկանում Բրյուսելին թույլ տալ վերահսկել էներգիայի իրենց սպառումը:

Եվրամիության դիվանագետները վերանայված առաջարկը կքննարկեն երկուշաբթի օրը: Ըստ առաջարկի՝ գազի օգտագործման սահմանափակումը կամավոր կլինի բոլոր երկրների համար, բայց կսահմանի այլ պարտադիր թիրախներ:

Վերջին առաջարկը, որը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության կողմից, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, մի շարք բացառություններ է նախատեսում ավելի քիչ գազ օգտագործելու պարտադիր նպատակից։

Բացառություն կստանան ԵՄ գազային ցանցին չմիացված երկրները, ինչպիսիք են Իռլանդիան եւ Մալթան, մինչդեռ մեծ քանակությամբ պահեստավորված գազ ունեցող երկրները կարող են բախվել պահանջարկը զսպելու ավելի ցածր թիրախային ցուցանիշների:

Այլ երկրներ գազ արտահանող պետությունները նույնպես կարող են բախվել ավելի ցածր թիրախային ցուցանիշների, դրանց թվում է Իսպանիան, որը կախված չէ Ռուսաստանից գազի մատակարարումից եւ եղել է ԵՄ առաջարկի ամենավճռական հակառակորդներից մեկը: Կրիտիկական ոլորտները, ինչպիսին են քիմիականն ու պողպատաձուլականը, նույնպես կարող են բացառվել։

Նոր առաջարկը ազգային կառավարություններին, եւ ոչ թե Հանձնաժողովին, պատասխանատու է դարձնում նպատակին հասնելու գործընթացի համար, որը կարող է իրականացվել միայն երկրների մեծ մասի աջակցությամբ:

ԵՄ երկրների դիվանագետները միանշանակ չեն վերաբերվում վերջին նախագծին՝ ոմանք ողջունում են այն, մյուսներին մտահոգում են մեծ թվով բացառությունները:

Էներգետիկայի նախարարները երեքշաբթի կփորձեն հաստատել այն։ Առաջարկը պետք է հաստատվի ԵՄ առնվազն 15 երկրների ուժեղ մեծամասնության կողմից, որպեսզի օրենք դառնա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ