News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

G7 երկրները մտադիր են մինչեւ դեկտեմբերի 5-ը ռուսական նավթի արտահանման գների սահմանափակման մեխանիզմ ներդնել։ Այս մասին  Reuters-ին ասել է G7-ի բարձրաստիճան պաշտոնյան: «Այստեղ նպատակն է համաձայնեցնել այն ժամկետը, որը ԵՄ-ն արդեն սահմանել է: Մենք ցանկանում ենք համոզվել, որ գնի սահմանաչափի մեխանիզմը միաժամանակ կգործի»,-ասել է պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը:

Նա նշել է, որ  G7-ի սահմանած գինը կհրապարակվի։ Չինաստանը եւ Հնդկաստանը շահագրգռված են նվազագույնի հասցնել իրենց նավթի ներմուծման ծախսերը, քանի որ նրանք մտահոգված են բյուջեի վրա ազդեցությամբ՝ հաճախ սուբսիդավորվող մանրածախ գների եւ գնաճի պատճառով: G7-ը ցանկանում է, որ ռուսական նավթի գինը գնորդների կարտելի անդամների կողմից սահմանվի Ռուսաստանում արտադրության ինքնարժեքից բարձր մակարդակի վրա, որպեսզի Կրեմլը խթան ունենա շարունակելու նավթի արդյունահանումը, բայց շատ ցածր ներկայիս բարձր շուկայական գներից: Պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի համար դժվար կլինի իր նավթը վաճառել այլ երկրներին, քանի որ ԵՄ պատժամիջոցներն արգելում են ռուսական նավթի առեւտրի հետ կապված բոլոր ֆինանսական ծառայությունները, ներառյալ ապահովագրությունը, վերաապահովագրությունը եւ բեռների եւ նավերի ֆինանսավորումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ