News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովն անհանգստությամբ է հետեւում Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններին, ԵՀ-ում կարծում են, որ միակողմանի բոլոր միջոցները, որոնք խանգարում են քաղաքացիների ազատ տեղաշարժին, պետք է անհապաղ չեղարկվեն, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն ճեպազրույցում։

«Եվրամիությունը եւ անդամ երկրները հետեւում են իրադարձություններին, հատկապես հյուսիսային Կոսովոյում, շատ ուշադիր եւ անհանգստությամբ... Բոլորը, ովքեր ներգրավված են այդ իրադարձություններում, պետք է հանգիստ մնան։ Ցանկացած չհամակարգված եւ միակողմանի գործողություն, որոնք վտանգի կարող են ենթարկել կայունությունն ու անվտանգությունը տեղում, եւ որոնք խոչընդոտում են բոլոր քաղաքացիների ազատ տեղաշարժին, պետք է անհապաղ դադարեցվեն։ Ցանկացած վեճի լուծման միակ տարբերակը երկխոսությունն է»,- ասել է նա։

Կիրակի երեկոյան եւ երկուշաբթի գիշերը Կոսովոյի հյուսիսում տեղի են ունեցել անկարգություններ Պրիշտինայի կողմից սերբական համարանիշներով եւ փաստաթղթերով մեքենաների մուտքի պլանավորված արգելքի պատճառով, որը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ին։

Կիրակի լույս երկուշաբթի գիշեր Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր Թվիթերում գրել է, որ ողջունում է Կոսովոյի որոշումը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը միջոցները հետաձգելու մասին, եւ սպասում է, որ ճանապարհների բոլոր պատնեշները անհապաղ կհանվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ