News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում եւ Բաքվում ԱՄՆ դեսպանատները հարկ են գտել կրկնել ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի զրույցի մասին հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է Դոնֆրիդի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին, սակայն այսօր ԱՄՆ դեսպանատները կրկին մեկնաբանել են հեռախոսազրույցի բովանդակությունը։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանին ու Ադրբեջանին տրված պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ օգնելու բացել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Նա կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը սահմանին եւ շարունակել երկխոսությունը»,-ասվում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Նմանատիպ հաղորդագրություն է տարածել Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ