News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2022-ի առաջին կիսամյակում բնական աղետների՝ փոթորիկների եւ ջրհեղեղների պատճառած ընդհանուր տնտեսական վնասը 72 միլիարդ դոլար է գնահատվում։ Այս մասին հայտարարել է Swiss Re վերաապահովագրության շվեյցարական հսկան, հայտնում է AFP-ն։

«Կլիմայի փոփոխության հետեւանքները դրսեւորվում են ավելի ու ավելի ծայրահեղ եղանակային իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք են աննախադեպ ջրհեղեղն Ավստրալիայում եւ Հարավային Աֆրիկայում»,- ասում է Swiss Re-ի՝ աղետների ռիսկի բաժնի ղեկավար Մարտին Բերտոգը:

Ընկերությունը հայտնել է, որ կորուստներն առաջացել են նաեւ Եվրոպայում ձմեռային փոթորիկների պատճարով, ինչպես նաեւ՝ սաստիկ ամպրոպների մայրցամաքում եւ ԱՄՆ-ում:

Ըստ վերաապահովագրողի՝ այսպես կոչված երկրորդական բնական աղետները, ինչպիսիք են ջրհեղեղները եւ փոթորիկները, ի տարբերություն խոշոր բնական աղետների, ինչպիսիք են երկրաշարժերը, ավելի հաճախ են տեղի ունենում: «Դա հաստատում է այն միտումը, որին մենք հետեւում ենք վերջին հինգ տարվա ընթացքում. երկրորդական ռիսկերը ապահովագրված կորուստների են հանգեցնում աշխարհի բոլոր անկյուններում»,- ասել է Բերտոգը:

«Ի տարբերություն փոթորիկների կամ երկրաշարժերի, այս վտանգները համատարած են եւ սրվում են արագ ուրբանիզացմամբ արանձնապես խոցելի տարածքներում»,- ասել է նա: «Հաշվի առնելով ավերածությունների մասշտաբներն ամբողջ աշխարհում, երկրորդական վտանգները ռիսկերի նույնպիսի կարգապահական գնահատական են պահանջում, ինչ առաջնային վտանգները, ինչպիսիք են փոթորիկները»:

Swiss Re-ն հայտնել է, որ Հնդկաստանում, Չինաստանում եւ Բանգլադեշում տեղի ունեցած ջրհեղեղները հաստատում են քաղաքային շրջաններում ջրհեղեղից վնասների աճող ներուժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ