News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության խախտում չի հանդիսանում, երեքշաբթի ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք այս այցը ՉԺՀ-ի ինքնիշխանության խախտում չենք համարում»,- ասել է Քիրբին CNN-ին՝ մեկնաբանելով Փելոսիի այցը կղզի՝ չնայած պաշտոնական Պեկինի բողոքներին։

Սպիտակ տան ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել լարվածության վրա, որով ուղեկցվում էր Չինաստանի իշխանությունների հռետորաբանությունը Փելոսիի՝ Թայվան այցի նախաշեմին: Այդ կապակցությամբ Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա իրեն վախեցնել:

«Միացյալ Նահանգները թույլ չի տա իրեն վախեցնել այդ սպառնալիքներով։ Մենք սպառնալիքների եւ այդպիսի հռետորաբանության ականատես եղանք վերջին մի քանի օրերի ընթացքում... Մենք անվտանգության ուժեղ հանձնառություն ունենք այս տարածաշրջանում, մենք հինգից յոթ դաշինք ունենք այս տարածաշրջանում, եւ մենք դրան լուրջ ենք վերաբերվում»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը մեկնաբանել է նաեւ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն առ այն, որ չինական բանակը կործանիչներ է ուղարկել Թայվանի նեղուց։ Քիրբիի խոսքով՝ ինքը չի կարող հաստատել այդ տեղեկատվության հավաստիությունը, սակայն չէր զարմանա իրադարձությունների նման զարգացման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ