News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) ռազմական օպերացիաներ է սկսել Թայվանի ափերի մոտ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով զորքերի մարտական ​​հրամանատարության Արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Իին։

«Օգոստոսի 2-ի երեկոյան Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Արեւելյան մարտական ​​հրամանատարական գոտին մի շարք համատեղ ռազմական օպերացիաներ է սկսել Թայվան կղզու շուրջ, ինչպես նաեւ՝ համատեղ օդային եւ ռազմածովային զորավարժություններ ծովում եւ օդային տարածքում Թայվանից դեպի հյուսիս, հարավ-արեւմուտք եւ հարավ-արեւելք»,- ասվում է հոդվածում։

Նենսի Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել էր Թայբեի Սոնգշան օդանավակայան. նրա այցը դարձել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ուղեւորությունը կղզի 1997 թ. ի վեր:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է հայտնել քաղաքական գործչի այցի դեմ եւ դատապարտել է այն, հայտնել են նախարարությունից։ Նրա ուղեւորությունը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը եւ չին-ամերիկյան երեք կոմյունիկեների դրույթները։ Պեկինը նաեւ կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել խաղարկել Թայվանի խաղաքարտը՝ փորձելով վերահսկողություն սահմանել Չինաստանի նկատմամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ