News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը՝ Թայվանի նեղուցում աճող լարվածության ֆոնին, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»։  

«Ռուսաստանը միշտ հավատարիմ է մնացել «Մեկ Չինաստան» սկզբունքին՝ ընդդիմանալով մեր երկրի ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգության»,-ասել է Վան Ին։

Նրա խոսքով՝ Պեկինը պատրաստ է ամրապնդել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։

Նա նշել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Թայվանի նկատմամբ վկայում է ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում միմյանց ցուցաբերած աջակցության մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ