News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 1 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային։ Փաթեթը կներառի հեռահար զենք եւ զրահապատ մեքենաներ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ:

Փաթեթը, որի մասին կհայտարարվի արդեն երկուշաբթի, կավելացվի ԱՄՆ-ի օգնությանը, որը տրամադրվել է Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր, եւ որը կազմում է մինչեւ 8,8 միլիարդ դոլար:   

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային մինչեւ 550 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության ապահովման առանձին փաթեթի մասին՝ ներառյալ բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր (HIMARS)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ