News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կազմակերպած «Աշխատանքի տոնավաճառե-ի բացման արարողությանը, որը մի հարկի տակ է համախմբել 200 մասնագիտությունների գծով 1500-ից ավելի աշխատողի կարիք ունեցող 61 գործատուի և բազմաթիվ աշխատանք փնտրողների: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Զգալով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի մեծ ծավալը՝ որոշում ենք կայացրել աշխատանքի տոնավաճառի միջոցով կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը: Հույս ունենք, որ աշխատանք փնտրող մեր համաքաղաքացիներն ու գործատուները կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն: Դա կլինի կառավարության աջակցությունը և՛ սոցիալական խնդիր լուծելու, և՛ տնտեսության զարգացմանը խթան ապահովելու համար»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարն ընդգծել է աշխատանք և աշխատող գտնելու գործընթացի դյուրացման, զբաղվածության ոլորտում որակավորման բարձրացման և այլ հարակից ուղղություններով ԱՀ կառավարության շարունակական ջանքերի իրականացման վճռականությունը:

Ա.Բեգլարյանը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ շրջել է բոլոր տաղավարներով, շփվել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման, շինարարության, արտադրության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ