News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երեւանում ծավալվող բողոքի ակցիաներին եւ Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողություններին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում շարժումը մարզերում եւս տեղափոխելու ուղղությամբ եւ արդեն ձեւավորվել են մարզային խորհուրդներ։

Օգոստոսի սկզբից ՀՅԴ-ն եւ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները սկսել են մարզային այցելություններ իրականացնել եւ քննարկումներ ունենալ մարզերում համակիրների եւ պետության առջեւ ծառացած մարտահրավերներով մտահոգ քաղաքացիների հետ։

Օգոստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների եւ վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գեւորգյանի, Քրիստինե Վարդանյանի եւ ԳՄ գործիչ Հրաչ Թադեւոսյանի մասնակցությամբ: Քննարկվել են «Դիմադրության» շարժման՝ անցնող ամիսների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը, մարտահրավերներն ու անելիքները։

Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը եւ ԳՄ անդամները այնուհետեւ այցելել եւ հանդիպումներ են ունեցել համակրների եւ մտահոգ քաղաքացիների հետ Սյունիք, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ