News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը պարզաբանել է Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի՝ Իրանի հետ սահմանի երկայնքով հսկողության ուժեղացման պատճառը։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ծառայությունից պարզաբանել են, որ Մեղրի-Ագարակ (M2) ավտոճանապարհի ՀՀ եւ Իրանի Իսլամական Հանրապետության պետական ​​սահմանի երկայնքով հսկողությունն ուժեղացվել է՝ կապված Իրանից ՀՀ ծանր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի (հաշիշ, մետամֆետամին, հերոին) ապօրինի ներմուծման փորձերի ավելացման հետ։

Գերատեսչությունը նշել է, որ վերջին շրջանում հայ-իրանական պետական ​​սահմանի հատվածում լարված օպերատիվ իրավիճակ է ստեղծվել՝ կապված Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի  ապօրինի տեղափոխման փորձերի ավելացման հետ։ Բացի այդ, արձանագրվում են ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից պետական ​​սահմանը խախտելու դեպքեր։ Այսպես, 2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի վայրում ռուս սահմանապահները զենքով, նռնակներով եւ մեծ քանակությամբ զինամթերքով բերման են ենթարկել երկու օրինախախտի։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով «Պետական ​​սահմանի մասին» ՀՀ օրենքին համապատասխան կառավարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի իրավասու այլ մարմինների հետ համաձայնեցմամբ այս տարվա սկզբից  սահմանապահների հերթապահ դիրքեր են ստեղծվել՝ մարդկանց եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրովի (իսկ սահմանը խախտողների հետախուզման եւ հետապնդման դեպքում՝ առանց բացառության) ստուգման միջոցառումներ իրականացնելու համար՝ բացահայտելու, կանխելու եւ ճնշելու  մաքսանենգությունը,  անօրինական միգրացիայի կազմակերպումը եւ այլ իրավախախտումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ