News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ամերիկյան բանակը հրետանային կրակն ուղղորդող եւ ճշտող M7A4 BFIST Bradley հետեւակի մեքենաներ ունի, գրել է Army Recognition-ը։

Նշվել է, որ այդ մեքենաները ստացել է ԱՄՆ բանակի դաշտային հրետանու 9-րդ գնդի 1-ին գումարտակը։

M7A4 BFIST-ը կարող է հայտնաբերել թիրախները լազերային ուղղորդիչի օգնությամբ, որոշել դրանց կոորդինատները, ուղղորդել ականանետերի եւ դաշտային հրետանու կրակը։ Մեքենան ունի սարքերի համալիր՝ հակատանկային կառավարվող TOW հրթիռների բլոկի փոխարեն։ BFIST-ը ունի M242 Bushmaster ավտոմատ հրանոթ՝ 25 միլիմետր տրամաչափով։

Ավելի վաղ ռուսական «Ուրալվագոն գազ» կորպորացիան Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մատակարարել էր արդիականացված БРМ-1К հրամանատարական մարտական հետախուզական մեքենաների խմբաքանակ, որոնց կրակային հզորությունը նույնն է, ինչ հետեւակի մարտական մեքենայինը։

Այս տեխնիկան, որը հանձնվել է ռուսական գերատեսչությանը, արդեն փորձարկումներ անցել է։ Վերահսկողությունն իրականացրել են ՊՆ-ի ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ