News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեհաստանի կառավարությունը զգալիորեն ուժեղացրել է իր հռետորաբանությունը Բրյուսելի հետ օրենքի գերակայության հարցով իր դիմակայության մեջ՝ սպառնալով «բոլոր թնդանոթներն» ուղղել Եվրահանձնաժողովին եւ, անհրաժեշտության դեպքում, կոալիցիա կազմել՝ դրա նախագահին հեռացնելու համար, գրում է Gardian-ը։

Եթե ​​ԵՄ գործադիրը «փորձի մեզ պատին սեղմել, մենք այլ ելք չենք ունենա, քան հանել բոլոր զենքերը մեր զինանոցից» ​​եւ «աչք ընդ ական» հակահարված տալ, հայտարարել է իշխող «Իրավունք եւ արդարություն»կուսակցության գլխավոր քարտուղար Քշիշտոֆ Սոբոլեւսկին։ 

Նրա խոսքով՝ եթե ԵՀ-ն 35 միլիարդ եվրո գումար չհատկացնի համավարակի դեմ պայքարի համար, Վարշավան դատի կտա Բրյուսելին, վետո կդնի ԵՄ նախաձեռնությունների վրա եւ դաշինք կստեղծի Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ նրա կոմիսարների կոլեգիային հեռացնելու համար։

Վարշավան ամիսներ շարունակ ներքաշված է վերակառուցման միջոցների հատկացման շուրջ Եվրահանձնաժողովի հետ ավելի սուր վեճի մեջ, իսկ Բրյուսելը Լեհաստանից պահանջում է կատարել մի շարք պարտավորություններ օրենքի գերակայության ոլորտում՝ նախքան դրամաշնորհների եւ վարկերի ապաարգելափակումը։

Լեհաստանի կառավարությունը, որի դատական ​​բարեփոխումները ԵՄ-ում լայնորեն որպես երկրի դատական ​​համակարգի անդամահատում են դիտվում, որը խախտում է ԵՄ չափանիշները, անցյալ ամիս փակեց վիճահարույց կարգապահական պալատը դատավորների համար:

Սակայն նախազգուշացումների ֆոնին այն մասին, որ պալատը պարզապես կփոխարինվի նորով՝ նույնպես քաղաքականապես վերահսկվող մարմնով, ֆոն դեր Լյայենը հայտարարեց, որ Լեհաստանը դեռ բավարար առաջընթաց չի գրանցել՝ միջոցների առաջին տրանշի տրամադրումը հիմնավորելու համար:

«Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ կառավարությունը հետագա քայլեր չի ձեռնարկի Եվրահանձնաժողովի պահանջներին համապատասխանելու համար՝ մեղադրելով Բրյուսելին «Լեհաստանում օրենքի գերակայությունը ոչնչացնելու» եւ երկրին «լիովին ենթարկվել» ստիպելու մեջ։

Լեհաստանը «չի տեղավորվում Եվրոպան կառավարելու գերմանա-ռուսական պլանների մեջ»,- ասել է Կաչինսկին՝ հայտարարելով, որ լեհական ընդդիմությունը համաձայնության է եկել Բրյուսելի եւ այլ արտաքին ուժերի հետ՝ «մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունը խլել եւ մեզ թալանել փորձելու համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ