News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և հայ-բրազիլական օրակարգը զարգացնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք հարցերի։

Պարույր Հովհաննիսյանը Բրազիլիայի դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ