News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության դեմ արեւմտյան պատժամիջոցները հնարավորություն տվեցին թուրքական մետաղագործական ոլորտին որպես «պահեստ եւ կամուրջ» ծառայել։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի սեւ եւ գունավոր մետաղներ արտահանողների ասոցիացիայի (IDDMIB) ղեկավար Չեթին Թեքդելիօղլուն՝ վկայակոչելով ռուսական ընկերությունները, ինչպես նաեւ ԵՄ-ի ընկերությունների աճող հետաքրքրությունը, որոնք ցանկանում են վաճառք իրականացնել Ռուսաստանում Թուրքիայի միջոցով, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծացրել է թուրքական արտադրանքի պահանջարկը, որն այլեւս չի կարող ստանալ եվրոպական ընկերություններից, իսկ թուրքական ընկերությունները եվրոպական ընկերություններից Ռուսաստան Թուրքիայի տարածքով մատակարարումների  հայտեր են ստացել։ «Այն, ինչ նրանք (Ռուսաստանը) չեն կարող գնել Գերմանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում, նրանք գնում են մեզնից։ Մյուս կողմից, ԵՄ-ից շատ ընկերություններ նախատեսում են իրենց արտադրանքը վաճառել Ռուսաստանին Թուրքիայի միջոցով»,- ասել է նա լրագրողներին։

«Նրանք ցանկանում են Թուրքիան որպես պահեստ եւ կամուրջ օգտագործել, մինչդեռ Ռուսաստանին Թուրքիայից մատակարարումներ են պետք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա «պատմական հնարավորություն» է թուրքական ընկերությունների համար։

Նա ընկերությունների անուններ եւ դրանց թիվը չի նշել, սակայն ասել է, որ իրենք պղինձ, ալյումին, խոհանոցային սպասք եւ սարքավորումներ են արտադրում։

IDDMIB տվյալների համաձայն՝ 2022 թ. առաջին յոթ ամիսներին Թուրքիայից սեւ եւ գունավոր մետաղների արտահանումը կազմել է 8.9 միլիարդ լիրա (495.58 միլիոն դոլար՝ 33 տոկոսով ավել, քան մեկ տարի առաջ»։ Դրանց բաժին է ընկել Թուրքիայի արտահանման 6.2 տոկոսը։

Տվյալները նաեւ ցույց են տալիս, որ Թուրքիայից սեւ եւ գունավոր մետաղների արտահանումը Ռուսաստան տարեկան կտրվածքով աճել է 26 տոկոսով՝ մինչեւ օգոստոսի 8-ը կազմելով 170 մլն դոլար:

Թեքդելիօղլուն ասել է, որ դա կարող է եւս մի հնարավորություն ընձեռել պողպատի արտադրանքի թուրք արտահանողների համար։

Արեւմուտքի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները նույնպես վատթարացել են անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո, ինչը, Թեքդելիօղլուի կարծիքով, եւս մի պոտենցիալ հնարավորություն է Թուրքիայի համար: «Մենք որոշ հնարավորությունների ազդանշաններ ենք ստանում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ասել է, թե ինչ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ գերիների «բոլորը բոլորի համար» ձևաչափով փոխանակում
Զելենսկին բացատրել է, որ բանտարկյալներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կքննարկվի Շվեյցարիայում կայանալիք հիմնադիր խաղաղության գագաթնաժողովում...
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ամենաշատ