News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը


Եթե ​​Ադրբեջանը Իրանով դեպի Նախիջեւան տանող այլընտրանքային ճանապարհ ունի, ապա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելն անիմաստ է, սակայն Ադրբեջանի արտգործնախարարը պրիմիտիվ հայտարարություններով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո Ադրբեջանն ու Նախիջեւանն արդեն կապվել են Իրանի միջոցով։ Ոսկանյանը պարզաբանեց, որ այժմ միայն մեկ փոփոխություն կա․ երթուղին ​​անցնում է 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Ղարաբաղի տարածքով, իսկ Իրանի տարածքով անցնող ճանապարհի հատվածը կրճատվել է 100 կմ-ով։  

Վարդան Ոսկանյանը նշեց, որ Իրանն իր տարածքով Ադրբեջանից Նախիջեւան տանող ճանապարհն ընկալում է որպես Ադրբեջանի եւ նրա ինքնավարության վրա ազդեցության լրացուցիչ լծակ։ «Այսպիսով, Թեհրանը փորձում է թուլացնել թուրք-ադրբեջանական ճնշումը Հայաստանի վրա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Հասկանալի է, որ Բայրամովը չի կարող խոսել Իրանի տարածքով միջանցքի մասին»,-ընդգծեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ չի կարող լինել նաեւ Հայաստանի տարածքով Երեւանի ինքնիշխան վերահսկողությունից դուրս միջանցք։ «Պետք է հստակ հայտարարել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չեն ստանա, քանի որ դա աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար։ Ըստ էության, առաջարկվում է բացել Թուրանի միջանցքը, ինչպես այն անվանում էին ի սկզբանե թուրքերը, սակայն այն վերանվանվեց՝ հաշվի առնելով այս տերմինի նկատմամբ զգայունությունը Հայաստանում, Իրանում եւ Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն նույնիսկ կառավարություն չունի։ Ինչպե՞ս կարելի է Բերձորը դատարկող մարմինը կոչել կառավարություն»,-եզրափակեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվում է ԼՂ-ում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորությունը․ Լավրով
Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ ․․․
ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում ոչ մի «էքստարածքային միջանցքի» մասին խոսք չկա. Օվերչուկ
Հաղորդակցությունների բացումը հնարավոր կդարձնի առեւտրային եւ հումանիտար կապերի զարգացումը, նշել է Օվերչուկը...
Ռոբերտ Քոչարյանը հստակ նշեց. Արցախի հարցն առաջին հերթին պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը. Գեղամ Մանուկյան
Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսում հանրությանը հուզող հարցեր են հնչել...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ
Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը...
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց խաղաղության պայմանագրի էությունը
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահները հսկայական ժամանակ ունեին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհով գնալու համար...
Եթե ինչ-որ մեկը ձեռքերը լվանա Արցախից, խնդիրը մնում է․ սա բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների խնդիրն է․ Վարդանյան
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, թե իշխանությունը մտադիր է ապամոնտաժել Արցախում պետական ​​կառույցները, պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել վերջին տարիներին Հայաստանի իշխանության կողմից Արցախին ցուցաբերվող օգնության չափը․․․
Ամենաշատ