News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գիտնականները մեկ սանտիմետրանոց փափուկ ռոբոտ են տեղծել, որը կարող է վազել համեմատաբար մեծ արագությամբ, հայտնում է New Scientist-ը:
Այն կարող է վազել իր մարմնի 70 երկարություն յուրաքանչյուր վայրկյանում, ինչը երեք անգամ ավելի արագ է, քան կարող է վազել վագրակատուն՝ իր մարմնի չափսերի համեմատ: Հետազոտողները նույնիսկ ստիպված էին հատուկ գերարագ տեսախցիկ գնել՝ վազելու կադրերը նկարելու համար:

Ռոբոտը պատրաստված է ռետինանման նյութից՝ U-անման ձեւով, որի միջով մետաղական մետաղալարեր են անցնում: Երբ այդ լարերի էլեկտրական հոսանքները փոխազդում են ռոբոտի շուրջ մագնիսական դաշտի հետ, այն շարժվում է: Նրանք հուսով են, որ գյուտն ի վերջո կօգտագործվի բժշկության մեջ՝ դեղամիջոցներ մատակարարելու կամ մարդու օրգանիզմի ներսում պրոցեդուրաներ իրականացնելու համար: «Մի քանի ամիս պահանջվեց «ոտքի» լավ դիզայն գտնելու համար: Բայց այժմ ռոբոտը կարող է քայլել ցանկացած հարթ մակերեւույթի վրա, օրինակ՝ կաուչուկի, փայտի կամ թղթի»,- նշել է Գոյուն Մաոն՝ Լինցի Յոհաննես Կեպլերի համալսարանից: Բացի այդ, ռոբոտը կարող է վազել, շրջանաձեւ պտտվել, լողալ ջրի մեջ, ցատկել փոքր խոչընդոտների վրայով եւ բեռներ տեղափոխել։ Մարտկոցն աշխատում է կես ժամ, ապագայում նախատեսվում է ավելացնել այդ ժամանակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ