News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ընտանիքի հետ միասին մեկնել է Կիաուա կղզի (Հարավային Կարոլինայի նահանգ), որտեղ, ինչպես սպասվում է, յոթնօրյա արձակուրդ կանցկացնի, տեղեկացրել է NBC հեռուստաալիքի տեղի բաժանմունքը։

Նրա տվյալներով՝ Բայդենն արդեն երեք անգամ որպես ԱՄՆ փոխնախագահ այցելել է այս կղզի, որը գտնվում է երկրի արեւելյան ափին, բայց ներկա ուղեւորությունը նրա առաջին այցն է պետության ղեկավարի պաշտոնում։ Նրա ժամանելու նախօրեին Կիաուա քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին, որ առաջիկա օրերին ամբողջ կղզում գործելու են անվտանգության ուժեղացված միջոցներ, իսկ ճանապարհներին հնարավոր են խցանումներ։

«Նախագահի անվտանգության թիմը կապ է հաստատել ջանքերի կոորդինացման բոլոր կառույցների հետ, որոնք պետք է նվազագույնի հասցնեն հանրային կյանքի վրա նախագահի այցի ազդեցությունը։ Ինչեւէ, խնդրում ենք ձեզ համբերություն դրսեւորել ճանապարհային երթեւեկության խցանումների ժամանակ, քանի որ նախագահի տեղաշարժի մասին նախապես հայտարարվել չի կարող՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- հեռուստաալիքը մեջբերել է  կղզու իշխանությունների հայտարարությունը։

Չորեքշաբթի ցերեկը Սպիտակ տան ղեկավարը, նրա տիկինը՝ Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթերը կնոջ՝ Մելիսա Քոենի հետ եւ թոռը՝ Բոն, նախագահական ինքնաթիռով մեկնել են Չառլսթոն նավահանգստային քաղաքի Էնդրյուս ռազմակայանից, որի կողքին է գտնվում Կիաուա կղզրին։

Նախագահի աշխատակազմը մինչ այս պահը որեւէ կերպ չի հաստատել նախագահի արձակուրդի մասին տվյալները, ինչպես նաեւ չի նշել դրա ժամկետների եւ Բայդենի մասնակցությամբ հնարավոր միջոցառումների մասին։ Կղզին, որտեղ գտնվելու է նախագահի ընտանիքը, հայտնի է իր մասնավոր լողափերով եւ գոլֆ-ամառանոցներով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ