News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կողմից «ահաբեկիչների» արտահանձնման հետ կապված կոնկրետ քայլեր չի տեսնում հյուսիսային այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի հաստատման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ երկու երկրները դեռ չեն կատարել իրենց պարտավորությունները։ «Նրանք առաջարկել են օգոստոսին հանդիպում անցկացնել, եւ մենք հույս ունենք, որ մեր առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին»,- ասել է նա։

Նշենք, որ Թուրքիան պահանջում է արտահանձնել այն մարդկանց, ում ահաբեկիչներ է համարում։ Շվեդիան այսօր հավանություն է տվել Թուրքիայի քաղաքացու արտահանձնմանը։ Իր երկրում նա մեղադրվում է խարդախության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ