News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել երկու երկրների մայրաքաղաքներ՝ երրորդ երկրներում նախորդ քննարկումների իրականացումից հետո։ Ինչպես տեղեկացրել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երեւան եւ այնտեղ հանդիպել գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, գրել է Middle East Eye-ը։

Աղբյուրն ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին, եւ խոսակցությունները վարվել են միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Նրա խոսքով, Թուրքիան, սակայն, չի կարող «լիովին անտեսել լարվածությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացումը, որոնք կարող են ուղղակիորեն ազդել բանակցությունների գնացող կողմերի մենթալիտետի վրա»։

Նրա խոսքով՝  Հայաստանն, ըստ երեւույթին, չի ցանկանում բանակցությունները տեղափոխել Անկարա եւ Երեւան, եթե էական բեկում չմտցվի բանակցություններում։ Աղբյուրն ավելացրել է, որ բանակցությունների տեղափոխումը համապատասխան մայրաքաղաքներ «ինքնին բեկում կլինի, եւ նրանք պետք է անեն դա՝ բանակցություններն ավելի պոզիտիվ իրադրությունունում առաջ մղելու համար»։

Թուրքիան առաջնահերթ է համարում այն միջոցները, որոնք  առաջ չեն բերի չափից մեծ ակնկալիքներ երկու կողմերում, որոնք ողջունվում են երկու երկրներում եւ կձեռնարկվեն «քայլ առ քայլ»։

Աղբյուրը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանը բացելիս երրորդ երկրների քաղաքացիների համար առաջ են գալիս անսպասելի խնդիրներ  անցումներում անբավարար ենթակառուցվածքի պատճառով, ինչը կարող է ուշացնել այդ քայլի իրականացումը։

Օրինակ, անհրաժեշտ է բարելավել ֆիզիկական պայմանները Ալիջան եւ Աքյակա սահմանային անցումներում, որոնք չեն օգտագործվել ավելի քան 30 տարի։ Թուրքիայի հատուկ բանագնացը Ռուբինյանի հետ վերջին հանդիպումից հետո գնացել է սահման եւ ստուգումներ իրականացրել անցումներում։ Հենց դրա համար էլ Թուրքիան եւ Հայաստանը սկզբում պետք է տեխնիկական բանակցություններ վարեն համապատասխան պաշտոնյաների միջեւ՝ սեպտեմբերին ենթակառուցվածքային խնդիրները լուծելու համար։ Այնուհետեւ հատուկ բանագնացները կարող են բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել Անկարայում կամ Երեւանում, եթե Հայաստանը համաձայնի։

Աղբյուրը  Քըլըչի եւ Ռուբինյանի հանդիպումների մթնոլորտը բնութագրել է «որպես շատ սրտագին եւ բարեկամական», նրանք հաճախ զանգահարել են միմյանց՝ փոքր հարցերը լուծելու համար։

Նրա խոսքով՝ անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես շատ դրական էր։

Այն դեպքում, երբ բանակցություններում առաջնահերթ են համարվել վստահության ամրապնդման միջոցները, «բարդ» հարցերը երկու երկրների միջեւ, հատկապես Հայոց ցեղասպանությունը, չեն բարձրացվել։ Անկարան կարծում է, որ այս փուլում «բարդ» հարցեր քննարկելը երկու երկրների միջեւ «իրատեսական» չէր լինի։ Բայց թուրքական աղբյուրը նշել է, որ  Հայաստանը հրապարակայնորեն հաստատել է, որ «թուրքական հողի» որեւէ պահանջ չունի։

Մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան ականազերծում է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, ինչը լուրեր է առաջացրել այն մասին, որ Անկարան պատրաստվում է լրիվ բացել սահմանը, աղբյուրը նշել է, որ ականազերծումը կապված էր ոչ թե բանակցությունների, այլ Օտտավայի բազմազգ կոնվենցիայի հետ, որը Թուրքիային պարտավորեցնում է մաքրել իր սահմանները վերգետնյա ականներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
«Իրավունք». «Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա»
Անկարայի հայտարարությունները միտված չեն Ադրբեջանի ռազմական գործողությունների աջակցմանը. թուրքագետ
Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այս պահին շահագրգռված չէ հարավում...
Ուրախալի էր, որ վերջապես 4 տարի անց ՀՀ իշխանությունները հասկացան ինչն ինչումն է. թուրքագետ
Դեռ 4 տարի առաջ մենք զգուշացրել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների...
Արեւմուտքը Թուրքիային տալիս են մանդատ մեր տարածաշրջանում գերակայելու. թուրքագետ
Թուրքիանն ուղղակի կասեցրեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը...
Ամենաշատ