News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բնապահպանները կոչ են արել հետաքննել ձկների զանգվածային մահը Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ հոսող գետի հատվածում, հայտնում է Euronews-ը։

Այս շաբաթ Չեխիայից Բալթիկ ծով հոսող Օդեր գետի ափերին հսկայական քանակությամբ սատկած ձուկ է լցվել, եւ Գերմանիայում ու Լեհաստանում կամավորները մաքրման աշխատանքներ են կազմակերպել:

Լեհաստանում WWF-ի բնապահպանական քաղաքականության տնօրեն Պյոտր Նեզնանսկին ասել է, որ արդյունաբերությունները, կարծես, թունավոր քիմիական նյութ են արտանետել ջրի մեջ, եւ ջրի ցածր մակարդակը, որը առաջացել է երաշտի հետեւանքով, պայմանները շատ ավելի վտանգավոր է դարձրել ձկների համար:

«Օդեր գետի երկայնքով ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում,- ասել է նա։- Կատարվողի մասին թափանցիկ տեղեկատվություն չկա»։ Նեզնանսկին կոչ է արել պետական ​​մարմիններին հետաքննել ձկների զանգվածային մահը Լեհաստանի երկարությամբ երկրորդ գետում։ Գետի երկայնքով ապրող մարդկանց նախազգուշացվել է չլողալ ջրի մեջ եւ չդիպչել ջրին:

Լեհաստանի ջրամատակարարման պետական ​​մարմինը նշել է, որ երաշտը եւ բարձր ջերմաստիճանը նշանակում են, որ նույնիսկ փոքր քանակությամբ աղտոտվածությունը կարող է էկոլոգիական աղետ առաջացնել կենսական կարեւորության ջրային ուղիներում, թեեւ աղտոտման աղբյուրը դեռ պետք է բացահայտվի:

Սակայն Լեհաստանն ու Գերմանիան միակ եվրոպական երկրները չեն, որոնք եղանակային ծայրահեղ պայմաններով պայմանավորված էկոլոգիական լուրջ խնդիրների են բախվում։
Սերբիայի հյուսիսում Կոնոպլյանկսո ջրամբարի չոր հատակն այժմ լցված է սատկած ձկներով, որոնք չեն կարողացել դիմանալ երաշտին:

Այս շաբաթ Ցյուրիխի մերձակայքում գտնվող Հաուզենի պաշտոնյաները հարյուրավոր ձկներ են փրկել Հայշերբախ, Յուխբախ եւ Մյուլեբախ գրեթե չորացած վտակներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ