News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Bayraktar Kizilelma ռեակտիվ գերձայնային անօդաչու թռչող սարքի նոր մոդելը կարող է արտադրվել այն գործարանում, որը թուրքական Baykar Makina ընկերությունը կառուցում է Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։

Նա պատմել է, որ ընկերությունն ակնկալում է Ուկրաինայում իր գործարանում, Bayraktar TB2 եւ Bayraktar Akinci անօդաչու սարքերից բացի, արտադրել նաեւ  նոր Bayraktar Kizilelma անօդաչու թռչող սարքը։

Մարտի 16-ին թուրքական ընկերությունը սկսել էր իր առաջին անօդաչու թռչող սարքի՝ MIUS կործանիչի (Muharip Insansiz Ucak Sistemi - Unmanned Combat Aircraft System) նախատիպի հավաքումը։ Այն նաեւ Kizilelma է կոչվում։ Դրա առաջին թռիչքը նախատեսված է 2023 թ. Ընդ որում, այդ սարքերի համար AI-322F տուրբոռեակտիվ շարժիչի մատակարարը, 2021 թ. նոյեմբերին կնքված պայմանագրի համաձայն, ուկրաինական «Իվչենկո-պրոգրես» պետական ​​ձեռնարկությունն է («Ուկրոբորոնպրոմ» կոնցեռնի մի մասը):

Գլխավոր տնօրենը նաեւ հայտնել է, որ ընկերությունն արդեն սկսել է թուրքական Bayraktar ԱԹՍ-ների արտադրության գործարանի կառուցումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին այցելել էր Կիեւ։ Նրա այցի ընթացքում ութ միջպետական ​​փաստաթուղթ էր  ստորագրվել, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի եւ տիեզերական ոլորտում համագործակցության մասին, որոնք թույլ կտան Ուկրաինայում Bayraktar-ի արտադրության եւ սպասարկման գործարան կառուցել։ Հուլիսի 19-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն էր տվել Թուրքիայի հետ համաձայնագրի վավերացման օրինագծին։ Օգոստոսի 8-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտնել էր, որ Baykar Makina-ն Ուկրաինայում հողատարածք է գնել գործարանի կառուցման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ