News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի  կենտրոնում պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չկա, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: 

 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: 

ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվնա անցնում է 5 տասնյակից։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ