News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբարա, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը:

«Քանի որ նույն հարցն ինձ պարբերաբար տրվում է ու քանի որ դեպքի վայրում անձամբ հետևում եմ փրկարարական աշխատանքներին, էսպես պատասխանեմ։ Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբարա, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։ Միաժամանակ՝ խորքում կրակը չի մարել և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին։

Աստված պահապան ողջ մնացածներին...»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։ Կա 2 զոհ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ