News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 5 անձից 4-ի ինքնությունը հայտնի է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

ԱԻՆ-ը հայտնում է 5 զոհերի անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան եւ Գայանե Ավետիսյան. զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ