News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի՝ երեկ տեղի ունեցած պայթյունին ու դրա ողբերգական հետեւանքներին, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տվել հանցագործության մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ես հասկանում եմ, որ գրառումս պայթյունի նպատակի, կազմակերպման, հետեւանքների հետ կապ չունի: Բայց անկախ այդ ամենից, պայթյունը փաստ է, իսկ նրա հետեւանքների հնարավորինս արագ դադարեցումը, եւ ավելի շատ վնասներից խուսափելը պետության պարտականությունն է:

Իսկ դրա համար`

2019 թ. Հունիսին ես` այդ պահին ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանս, հասկանալով ավիացիայի կիրառման կարեւորությունն ու օգտակարությունն   արտակարգ իրավիճակներում,  փնտրել, եւ գտել եմ   ՀՀ համար լավագույն ուղղաթիռների տարբերակը,  եւ նրանց ձեռքբերման հնարավորությունն արտադրողից ընդամենը $300.000 ամեն մեկի համար:

Խորհրդակցելով  ամբողջ պատերազմը թռած  ուղղաթիռների  հրամանատարների, Խանփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի օդաչուների, ուղղաթիռը  սպասարկող ինժեներական անձնակազմի հետ, հավաստագրել ենք, որ ուղղաթիռներն իրենց տեխնիկական տվյալներով, ամբողջությամբ  համապատասխանում  են ՀՀ աշխարհագրական պայմաններում հրդեհաշիջման, սանիտարական, Վթարա-փրկարարական, Գյուղատնտեսական, եւ ցանկացած այլ աշխատանքների ներկայացվող պահանջներին`

Աշխատանքային բարձրությունը - մինչեւ 4.000մ (Արագածի բարձրությունը)

Օդի ջերմաստիճանի +/- 40 պայմաններում:

Դրանից հետո ես հանդիպել եւ խորհրդակցել եմ այն ժամանակ դեռեւս ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ով նույնպես, հասկանալով առաջարկիս կարեւորությունը,  անվերապահորեն ընդունել է նման ուղղաթիռների անհրաժեշտությունը վերը նշված ոլորտներում :

Որից հետո ծրագիրը իմ եւ պ-ն Ցոլակյանի  կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքում`

Ես որեւէ պատասխան չեմ ստացել:

Ֆելիքս Ցոլակյանին ավիացիայի հզոր մասնագետ Փաշինյանի կողմից ՀՊԱՆՑԻԿ ասվել է, որ ուղղաթիռները հին են եւ ուկրաինական, եւ նպատակահարմար չէ նրանց ձեռքբերումը:

Ամենայն հավանականությամբ նրա խորհրդատուները երիտօլիգարխ Քովիդի պարետ, համատեղության կարգով կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաեւ Երեւանի  նախկին գլխավոր շուն ստերջացնողը, եւ լոուքոստերով Միլան սուրճ խմելու թռիչքների  ջատագով օրիորդն են եղել:

Էն դեպքում, երբ ուղղաթիռները ՄԻ-2 տիպի լրիվ նոր, (մասնագետների համար) glass cockpit տարբերակով, կոմպոզիտ վինտերով, հզորացված շարժիչներով, Ուկրաինայի կողմից (օդանավեր արտադրող երկրի) սերտիֆիկացված էին որպեզ ՆՈՐ տիպ`  Mi-2AM-1  (սա նույնպես մասնագետների համար):

Հավելվածում կգտնեք տվյալները:

Այս գրառումով չեմ անդրադառնա Պայթյունների  եւ նրանց հետեւանքների, կազմակերպիչների, ԱԱԾ անգործության,  քաղաքական ասպեկտին:

Այս գրառումը միայն  փրկարարական աշխատանքների մասնագիտական կազմակերպումը նպատակաուղղված  տապալելու  մասին է:

Քանի՞ կյանք կարող էր փրկվել, եւ քանի՞ անգամ արագ կդադարեցվեր արդեն 24 ժամ անց, բայց դեռեւս շարունակվող հրդեհը, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը դեռեւս 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրեր (3 ուղղաթիռի համար) հրշեջ եւ փրկարարական աշխատանքների  կազմակերպման անհրաժեշտության հրամայականին:

Ընդգծեմ, որ ամեն ուղղաթիռի գինը փոխվարչապետի վերելակի  վերանորոգման գնին է,  պետական ապարատին տրվող  ամենամսյա  պարգեւավճարների քառորդից քիչ, պատերազմի օրերին կառուցվող ավտոպարկի դարպասի ու անցակետի արժեքին.... 

Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ծանր հետեւանքներ ունեցող  հանցավոր  անգործության համար:

Թող դա չլինեյին իմ առաջարկած, գործող սանիտարական ուղղաթիռին իրենց բեռնատարողության հնարավորություններով 5 անգամ, եւ 1 ժամվա թռիչքի արժեքով 3 անգամ գերազանցող ուղղաթիռները: Թող լիներ  ավելի ձեռնտու,  ավելի թանկ, ավելի կատարյալ, ավելի ժամանակակից տեխնիկա:

Բայց լիներ մի բան: Որի մասին քեզ զեկուցում են քո ավիացիայի հարցերով խորհրդականն ու քո կառավարության Արտակարգ Իրավիճակների Նախարարության ղեկավարը միասին, քննարկած, հաշվարկած, համաձայնեցված:

 Բայց երբ իռլանդական ավիաընկերությանը 5 մլն եվրո անվարձահատույց, իր երկրի շուկա մուտք գործելու համար տրամադրող երկիրն իր ազգային անվտանգության վրա չի ծախսում գոնե 1 մլն ԱՄՆ դոլլար, ես պնդում  եմ, որ կառավարիչն  ու իր խումբը հանցագործ են:

Հաջորդ գրառմանս փաստերով կներկայացնեմ աշխարհի լավագույն (առանց չափազանցման) հրդեհաշեջ մեքենաների, նրանց գնի, ձեռքբերման հնարավորությունների, արտակարգ իրավիճակների պարագայում անհապաղ գործող համակարգի, եւ նմանատիպ  առաջարկները, որոնք նույնպես արվել են քայլիչ թափառաշրջիկին, եւ որոնց  նույնպես ոչ մի արձագանք չի հետեւել նրա կողմից»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը կալանավորեց Բերդում ընտրություններին հաղթած ուժի ավագանու անդամի թեկնածուին
Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ...
22-ամյա երիտասարդի «արկածներն» ավարտվեցին. Ոստիկանների գիշերային ծառայությունը կոնկրետ նպատակ ուներ
22-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գիշերը Ազատության պողոտայի մի բակում կայանված «Մերսեդեսից» գողացել է կողային հայելիները, իսկ երկու օր առաջ էլ...
Պայմանագրային զինծառայողը կնոջ ծնողների հողամասի ուղղությամբ նռնակ է նետել, պայթեցրել․ դեպքի հանգամանքները պարզվել են
Բացի այդ, հիշյալ պայմանագրային զինծառայողը 2015 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի վերին սահմանային մարտական...
«Քրեական վարույթը իրավական հիմք չունի». Բերդում ընտրություններին հաղթած ուժի ավագանու թեկնածուն չի ընդունում մեղադրանքը
Ցուցմունքում եւ մեզ տրամադրած վարույթի նյութերում որեւէ տեղեկություն առկա չէ իմ պաշտպանյալի վերաբերյալ...
47-ամյա տղամարդու մոտ թմրանյութ են հայտնաբերել. նրան թմրամիջոցը տվել էր Սարդարապատ գյուղի բնակիչը
Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել...
Եռաբլուրում կարմիր բերետավորների գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան տուժողներ, մեղադրյալներ՝ ոչ
Վարույթով տուժողի կարգավիճակ են ստացել զոհված զինծառայողների ծնողները, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող…