News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների դատարանը մասնակի բավարարել է ամերիկացի ձեռներեց եւ միլիարդատեր Իլոն Մասկի գաղտնի միջնորդությունը, ով խնդրել էր Twitter-ի եւս 22 աշխատակիցներից տեղեկատվություն փոխանցել հարթակի աշխատանքի մասին եւ պարտավորեցրել է ընկերությանը Մասկին տրամադրել ընկերության ստորաբաժանումներից մեկի նախկին ղեկավարի ունեցած տվյալները, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Պարբերականի փոխանցմամբ՝ Մասկի համապատասխան միջնորդությունը գաղտնի էր ներկայացվել անցյալ շաբաթ։ Երկուշաբթի Դելավերի դատավոր Քեթլին ՄակՔորմիկը մասամբ բավարարել էր այն՝ պարտավորեցնելով Twitter-ին հրապարակել սպառողական շուկայի նախկին ղեկավար Քավոն Բեյքփուրի ունեցած տվյալները: Այժմ Twitter-ը պետք է Բեյքփուրի մասին «փաստաթղթեր հավաքի, ուսումնասիրի եւ տրամադրի» ։ Միջնորդագրում նշված մնացած աշխատակիցների մասով նման որոշում չի կայացվել։ Ընդ որում, մեղադրող կողմը ցանկանում էր տեղեկություն ստանալ ոչ միայն Բեյքփուրից, այլեւ ընկերության մի շարք միջին մենեջերներից եւ պակաս բարձրաստիճան աշխատակիցներից։

Business Insider-ը նշում է, որ Բեյքփուրը, ամենայն հավանականությամբ, հասանելիություն ուներ սոցցանցում բոտերի գործունեության վերլուծության տվյալներին առնչվող տեղեկատվությանն ու փաստաթղթերին։

Բացի այդ, լրատվական պորտալը գրում է, որ Մասկի փաստաբանները եւս մի միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատարանը պարտավորեցնի Twitter-ին լրացուցիչ փաստաթղթեր տրամադրել հարթակի օգտատերերի վիճակագրության եւ տվյալների հավաքման ու մշակման եղանակների վերաբերյալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ